ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Դավաճանության», «ծրագրված պարտության»  թեզեր շրջանառող ընդդիմադիրները վախենո՞ւմ են այդ թեզերը «պայթեն». Ինչո՞ւ են հրաժարվում հարցեր ուղղել բանակի նախկին պատասխանատուին

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտել։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այսօր քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին առաջարկեց կամ մասնակցել նիստին, կամ էլ այլևս չխոսել իր մասին։ Տպավորություն է, որ ընդդիմադիրները տառապում են հիշաչարությամբ կամ էլ վախենում են հարցուպատասխանից։


Այսօրվա հայտարարություններից որոշ հանրապետական և քոչարյանամերձ գործիչներ կրկին սկսել են սրտնեղել, մասնավորապես  Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Դավիթ Տոնոյանը չի կարող որոշել, թե ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի, իսկ  Աննա Մկրտչյանի կարծիքով՝ Տոնոյանը չի կարողանալու խուսափել «վաղվա Հայաստանի քննչական գործողություններից»։  Սրա փոխարեն այս պատգամավորները կարող էին իրենց կասկածներն ու մեղադրանքները արտահայտել քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, սակայն միգուցե վախեցել են լսել այնպիսի պատասխաններ, որոնք դուր չէին գա Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ 


Սարգսյանի և Քոչարյանի թիմակիցները հնարավորություն ունեին, մասնակցելով քննիչ հանձնաժողովի նիստերին, փակ և բաց նիստերի ժամանակ իրենց հարցերն ուղղել ոչ միայն պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանին, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մի շարք ներկա ու նախկին պաշտոնյաների։  Հանձնաժողովում պատգամավորները կարող են պահանջել ու ստանալ պաշտպանական ոլորտին առնչվող, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթեր, հրավիրել պաշտոնյաների, ինչպես նաև անձանց, որոնք պատերազմի վերաբերյալ տեղեկություններ կարող են հայտնել։ Այսպիսի հնարավորություններից  ընդդիմադիրները հրաժարվում են օգտվել ու նախընտրում են ապրել իրենց պատկերացրած «ճշմարտության մեջ»՝ չցանկանալով, որ իրենց մասնակցությամբ բացահայտվի  թե ովքեր են իրական դավաճանները, հողերը հանձնողները և վատ բանակցողները։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի նիստերից առաջ հայտարարել էր,  որ պատրաստվում է պատասխանել իր հասցեին ուղղված մեղադրանքներին, որ եթե ժամանակին համաձայներ կանգնեցնել պատերազմը, Շուշին կմնար Լեռնային Ղարաբաղի կազմում և այլն։ Փաշինյանը մի քանի ժամ տևած իր ելույթում կենտրոնացել էր Շուշիի անկման, պատերազմը դադարեցնելու փորձերի, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ընթացքի վրա։ Դրանցում հստակ էին նախորդ իշխանությունների բացթողումները հատկապես բանակցային գործընթացում։ Այդուհանդերձ, ընդդիմությունը իր մեջ համարձակություն չգտավ մասնակցելու այդ նիստին և բոյկոտեց՝ նախօրոք հայտարարելով, թե նիստը համարում են «շոու»։


Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ հանձնաժողով, իսկ մյուս հրավիրյալները կարող են և չներկայանալ։ Մինչ այսօր հանձնաժողովի նիստերին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատերազմի օրերին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, շտաբի ներկայիս ղեկավար Էդվարդ Ասրյանը, արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։  Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։

Նիստին հրաժարվում են մասնակցել ոչ միայն խորհրդարանական ընդդիմության պատգամավորները, այլև Օնիկ Գասպարյանի այդ ժամանակվա տեղակալ Տիրան Խաչատրյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Դավիթ Լևոնյան 
 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: